Search

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս երկու քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ


Նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։  

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ: «Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում: Նշենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են: 

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia