Search

Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է հաստատվել


ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն` hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 9 նոր դեպք: Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: Խնածախի և Ստեփանակերտի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 2 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ն ախտորոշվել է 394 մարդու մոտ, որից 329-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 85 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 7-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 73 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 13 862 փորձանմուշի հետազոտություն:

Ներկայիս ռազմաճակատային գծի հետ չենք համակերպվի. Արծրուն Հովհաննիսյան

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ. Մնացականյան

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. «Մերան» պաշտոնաթերթ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia