top of page

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

  • Anews
  • Sep 2, 2020
  • 1 min read

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 7 նոր դեպք:      Վարակակիրներից 5-ը՝ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղից են, նախորդ օրը Ստեփանակերտ քաղաքում հաստատված դեպքի շփման շրջանակից, մյուս 2-ի մոտ վարակը հաստատվել է բուժհասատատություն դիմելիության ժամամանակ իրականացված հետազոտության արդյունքում։

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 295 մարդու մոտ, որից 265-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28 ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 362 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 10897 փորձանմուշի հետազոտություն:

 
 
 

Comments


bottom of page