Search
Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ

Մարտի 3-ի դրությամբ կատարվել 111 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է գրանցվել։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9511 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2981 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 37 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: