top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել


ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:

Միևնույն ժամանակ, COVID-19 –ի ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:      Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:      Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:      Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել:      Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն:

0 comments

Comments


bottom of page