top of page

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

  • Anews
  • Aug 17, 2020
  • 1 min read

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է. «ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 9 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8046 փորձանմուշի հետազոտություն»:


 
 
 

Commentaires


bottom of page