top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ Դավիթ Բաբայան



Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ «Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, եւ այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ եւ առավելագույնս հեռու դեմագոգներից»,-ասել է Բաբայանը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ձեռնարկված սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

0 comments

Comentarios


bottom of page