Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը
Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը մեկնել են կանչի վայր, բացել վերելակի դռները և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել վերելակում մնացած քաղաքացիներին: Հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում փակված դռան մասով ստացվել է 3 ահազանգ: Համալրված լինելով համապատասխան տեխնիկական սարքավորումներով՝ փրկարարներն արձագանքել և կարճ ժամանակում վերացրել են վտանգը:
Comentaris