Search

Արցախում գրանցվել է շմոլ գազից թունավորման 7 դեպք

Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը` ժամը 19:25-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ-ն և 1983թ. ծնված Ա. Ա-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա-ն, 2010թ. ծնված Ա. Ա-ն, 2007թ. ծնված Ա. Ա-ն, 2017թ. ծնված Ա. Ա-ն և 2010թ. ծնված Ս. Մ-ն:      ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազից թունավորվել են նույն օրը` ժամը 18:00-ից մինչև 19:30-նն ընկած ժամանակահատվածում` իրենց տան հյուրասենյակում, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia