top of page

Արցախում գումար կկանխիկացվի օրական մինչև 50 հազար դրամի չափով. Տեղեկատվական շտաբ

  • Anews
  • Jan 11, 2023
  • 1 min read



Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ են մտցվել:Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից, Արցախում առկա բոլոր բանկոմատներից եւ POS տերմինալներից միեւնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչեւ 50 հազար դրամի չափով:Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ:

 
 
 

Comments


bottom of page