Search

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ


Արցախում պետությունը մինչև 80 հազար դրամի չափով փոխհատուցելու է բնակարանների և բնակելի տների վարձավճարները:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ փոխհատուցվող վարձավճարի չափը մասնավորապես Ստեփանակերտում կազմում է՝ 1 սենյակի դեպքում՝ 40 հազար դրամ, այնուհետև ըստ սենյակների թվի՝ փոխհատուցումն աճում է 10-հազարական դրամով:

Արցախի շրջաններում գտնվող բնակարանների դեպքում պետությունը փոխհատուցում է 1 սենյակի համար 30 հազար դրամի չափով: Մեկից ավելի սենյակների դեպքում վարձավճարի փոխհատուցման չափն աճում է 10-հազարական դրամով:

«Ծրագրի շահառու են Արցախում գտնվող այն քաղաքացիները, որոնք տարհանված են, կամ որոնց անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով դարձել է ոչ պիտանի:

Ծրագրի իրականացումը ուժի մեջ է մտնում պայմանագիրն ստորագրելու օրվանից սկսած և գործում է անորոշ ժամկետով:

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է փաստաթղթերը ներկայացնել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (Թումանյան 50)»,- նշված է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: