Արցախում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով վարորդը մահացել է
- Anews
- Jan 27, 2023
- 1 min read

2023 թ. հունվարի 26-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքի 1987 թ. ծնված բնակիչ Ա.Մ-ն, վարելով «ՈՒԱԶ Հանթեր» ավտոմեքենան, Գետավան-Խնկավան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրում ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով տեղում մահացել է։ Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ ոհազանգով դեպքի վայր է մեկնել Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։ Նախնական տվյալներով դեպքն առաջացել է ավտոմեքենայի գազաբալոնի պայթյունի հետևանքով։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ։
Комментарии