top of page

Արցախում ավելացել է նորածինների թիվը. ավելի շատ տղաներ են ծնվել

  • Anews
  • Aug 14, 2022
  • 1 min read


Արցախում ավելացել է նորածինների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ առողջապահության նախարարությունը՝ կից ներկայացնելով Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը: 2022 թ առաջին կիսամյակում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա և 386 աղջիկ: Աղջիկներին ավելի շատ անվանակոչել են` Մարիա, Մանե եւ Սոֆի, իսկ տղաներին` Մոնթե, Դավիթ եւ Տիգրան:

 
 
 

Comentarios


bottom of page