Search

Արցախում ավարտվել են Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները


Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները:

«Լույս» հիմնադրամից հայտնում են, որ այս փուլով իրականացվել են ընդհանուր թվով 6 հիմնական ծավալներից ևս 3-ը՝ ավարտված ծավալների թիվը հասցնելով 4-ի, որը կազմում է ընդհանուր աշխատանքների մոտ 60%-ը: Մասնավորապես, մոնտաժվել են արտաքին ջրագծերը, իրականացվել են պատուհանների քարե բարավորների տաշումը և տեղադրումը, ինչպես նաև հատակների վերականգնումը, ջրագծի փոսորակները` կոյուղու խողովակների և դիտահորերի համար: Տանիքի ամբողջ մակերեսով իրականացվել են տանիքածածկի ջրամեկուսացման և կանաչ գորգի փռման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերին մեկնարկած՝ Ամարասի վերականգնման ծրագիրը բաղկացած է 3 փուլից և իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան:

Աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ. գարնանը:

Այս օրերին իրականացվում են երրորդ` ավարտական փուլի մեկնարկի համար անհրաժեշտ աշխատանքները, որոնք ներառում են վերջին 2 ծավալները:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png