top of page
Search

Արցախում ակցիայի մասնակիցները հանդիպել են Վոլկովի տեղակալին


Ստեփանակերտում այսօր՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով դեպի ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմաբազա շարժված արցախցիները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի տեղակալին եւ նրան են փոխանցել, որ իրենք չեն հեռանա` մինչեւ չհանդիպեն ռուսական զորախմբի հրամանատարի հետ: Այս մասին ասաց ակցիայի մասնակից Արթուր Գրիգորյանը: «Տեղակալը մեզ փոխանցեց, որ իբր չեն կարողանում կապվել Վոլկովի հետ: Մենք այստեղ խարույկ ենք վառել եւ սպասելու ենք այնքան, ինչքան պետք լինի, մենք հնադօիպումենք ցանկանում Վոլկովի հետ: Այստեղ մի քանի հարյուր ակցիայի մասնակից կա»,- ասաց նա` նշելով, որ իրենք վճռական են տրամադրված: Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջն է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյմեբերի 9-ի ձեռք բերված եռակողմ համաձայնագրին և օր առաջ ապաշրջափակել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Բերձորի միջանքը, որն արդեն 17 օր է արգելափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից: Խաղաղապահներն ասացին, որ ճանապարհը դեկտեմբերի 26-ին կբացվի. ակցիայի մասնակից Ակցիայի մասնակից արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ

 
 

Comments


bottom of page