Search

Արցախում ականազերծումը այսօր շարունակվում է բոլոր շրջաններում, այդ թվում Ստեփանակերտում



Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս ամենօրյա ռեժիմով շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ՝ ռազմամթերքից ու զինամթերքի չպայթած մնացորդներից մաքրելով հանրապետության տարածքը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ից։ Արցախից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զնամթերքի ոչնչացման աշխատանքներն այսօր կիրականացվեն բոլոր շրջաններում. Մարտակերտի շրջանի Վարնկաթաղ, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Սպիտակաշեն, Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքների և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում: Հիշեցնենք, որ սակրավորների հետևողական աշխատանքի շնորհիվ, պատերազմից հետո քաղաքացիական բնակչության շրջանում նախորդ տարի ականային պայթյունի միայն մեկ դեպք է արձանագրվել: Բարեբախտաբար զոհեր ու այլ տուժածներ չունենք: Ականազերծման և նախատեսվող պայթյունների վերաբերյալ ժամանակին իրազեկումը՝ ծառայության կարևոր մասն է կազմում, ուստի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցելով «Ղարաբաղ Տելոկոմ» ընկերության հետ՝ կշարունակի իրազեկման գործընթացը «SMS» հաղորդագրությունների միջոցով:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png