top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախյան բարբառին նվիրված գիտաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայում

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սկսում է «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով գիտաժողովների շարք՝ նպատակ ունենալով առանձին-առանձին անդրադառնալու հայերենի 11 բարբառախմբերից յուրաքանչյուրին․շարքի առաջին գիտաժողովը «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով է։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։ «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համատեղ կազմակերպում են ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը և Արցախի պետական համալսարանը, խնդիր ունի նպաստելու բարբառախմբի՝ ինչպես պատմական, այնպես էլ համաժամանակյա դիտակետերով համակողմանի հետազոտությանը, նաև մեկտեղելու ջանքերը՝ ըստ հնարավորին դիմագրավելու որոշ բարբառային միավորների սպառնացող կորստյան վտանգին: Կազմակերպիչները ցանկացողներին հրավիրում են մասնակցելու Երևանում հոկտեմբերի 20- 21-ը կայանալիք գիտաժողովին, որը կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ռուսերենը։ Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 15-ը։ Գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ն է։

0 comments

Comments


bottom of page