top of page

Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններն անխուսափելի են, որքան էլ Ադրբեջանը դրանից խուսափի

  • Anews
  • Mar 7, 2023
  • 1 min read

Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն անխուսափելի են, որքան էլ Ադրբեջանը դրանից խուսափի: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Ուղղակի այն, ինչ հիմա տեղի ունեցավ, ես բանակցություն չեմ համարի, սա տեխնիկական խնդիրներ լուծող ինչ-որ քննարկում-հանդիպում էր: Բանակցությունն այն կլինի, որ նստեն, որոշեն, թե Արցախի սահմանները որտեղով պետք է անցնի, Արցախի անկախությունն Ադրբեջանը երբ պետք է ճանաչի»,-ասաց նա: Գեղամ Նազարյանը նկատեց, որ 30 տարի Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակի մեջ էր, բայց իրենց մոտ պաշտոնյաները չէին ասում՝ գիտեք, հայերը պահանջում են Գանձակը, ասում էին՝ հայեր, հետ վերադարձրեք Ֆիզուլին: «Ամեն հարթակ օգտագործում էին, ասում էին՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոսը: Մենք ինչո՞ւ չենք ասում, որ Ադրբեջանն օկուպացրել է Հադրութի ամբողջ շրջանը, Մարտունու, Շուշիի շրջանների մի մասը: Արցախի իշխանության խնդիրը ո՞րն է, մարդկանց հուսահատության հասցնե՞լը, որ շուտով ճանապարհը բացվի, հաշվեն, թե մեկ օրում քանի մեքենա է դուրս գալու: Ես վստահ եմ, որ արցախցիները ամուր կմնան իրենց հողում, եւ Արցախը կապրի, կլինի հայկական»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

 
 
 

Comments


bottom of page