Արցախի պետնախարարի պաշտոնը թողնող Արտակ Բեգլարյանը պաշտոն կզբաղեցնի պետկառավարման համակարգում
Ես դեմ եմ արտահայտվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կանոնադրությունը փոխելուն եւ «Արցախի Հանրապետություն» անվանումը հանելուն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացող Արտակ Բեգլարյանը։ Նա կապ չի տեսնում սրա եւ պաշտոնից իր հեռանալու միջեւ։ Նրա խոսքով՝ դա կապված է Ռուբեն Վարդանյանին նշանակելու որոշման հետ, որի պարտականությունների շրջանակն ավելի բարձր է լինելու։ «Ես ինձ տեսնում եմ Արցախի պետական կառավարման համակարգում»,- նշել է նա։ Բեգլարյանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել ցանկացած պատասխանատվություն իր հնարավորությունների շրջանակում։ «Պետական համակարգում պաշտոն զբաղեցնելու առաջարկներ եղել են, առաջիկա օրերին այդ մասին պաշտոնական տեղեկություն կլինի»,- ավելացրել է նա։
Yorumlar