Search

Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ դրամ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ: Այս մասին տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմից։ «Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով: Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով: Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք: Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png