Search

Արցախի ՊԲ հրամանատարը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել


Փետրվարի 1-ին ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրման հանդիսավոր արարողություն է իրականացրել՝ նվիրված հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու Հայրենյաց պաշտպանի օրվան:

ՊԲ-ից հայտնում են, որ ողջույնի իր խոսքում դիմելով խրախուսվող անձնակազմին ու պարգևատրմանը նվիրված միջոցառման մասնակիցներին, ՊԲ հրամանատարը ներկայացրել է հայկական պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցող բանակի անցած ճանապարհը, արժևորել հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորիս հետևողական ու նվիրված ծառայության շնորհիվ:

Բանակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ , գնդապետ Նորայր Մկրտչյանը անդրադարձել է ՊԲ-ի ստեղծման պատմությանն ու մարտական անցյալին՝ ամբողջացնելով նաև այն առաքելության նշանակությունը, որը դրված է այսօր Արցախի պաշտպանական համակարգի առջև:

Այնուհետև հրապարակվել են ԱՀ նախագահի, պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հրամանները, որոնց համաձայն պարգևներ են հանձնվել Արցախի հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:

Պարգևատրման արարողությանը հաջորդել է գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանի շնորհավորանքի խոսքը, որից հետո ներկաների համար ցուցադրվել է «Երբ հողը դառնում է հայրենիք» վերտառությամբ հեռուստաֆիլմը:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png