Search

Արցախի ոստիկանությունը խստացված ռեժիմով է ծառայություն անցկացնում



ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի հրամանով, Արցախի Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Մայիսի 17-ից Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։ Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ տարածքային ստորաբաժանումների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, երեկ՝ հունիսի 4-ին հատուկ միջոցառումներ է իրականացրել Մարտունու և Ասկերանի շրջաններում, որին հետևել է ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը: Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված խախտումների, հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների, մեքենաներում հայտնաբերված ապօրինի զենքի կամ ռազմամթերքի, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, առանց կամ կեղծ համարանիշերի և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվի 02 հաղորդաշարի առաջիկա թողարկմանը:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png