top of page

Արցախի Նախագահն ընդունել է «100 տուն Արցախում» ծրագրի պատասխանատուներին և մի խումբ նվիրատուների

  • Anews
  • Jul 31, 2022
  • 1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Ապրելու Արցախ» հիմնադրամի պատասխանատուներին և «100 տուն Արցախում» ծրագրի մի խումբ նվիրատուների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Երկրի ղեկավարը նախօրեին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում շահագործման հանձնած վեց առանձնատների համար իր երախտագիտությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին, նշել, որ տեղահանված ընտանիքների համար մեկնարկած ծրագիրը կարևոր է ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման առումով, այլև Արցախի հայկականության պահպանման երկարաժամկետ ռազմավարության համատեքստում: «Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը շարունակելու է իր գործուն մասնակցությունն ունենալ հետագա աշխատանքներում ևս, քանի որ բնակարանաշինությունն Արցախի առաջիկա տարիների առաջնահերթ խնդիրներից է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք։

 
 
 

Comments


bottom of page