top of page

Արցախի նախագահն ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին

  • Anews
  • Sep 23, 2022
  • 1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մեկնարկած քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, սեպտեմբերի 23-ին ընդունել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խորհրդարանական խմբակցության անդամներին։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և դրանց՝ Արցախի վրա ունենալիք ազդեցության ռիսկերը, անվտանգային, արտաքին և ներքին քաղաքական մարտահրավերներն ու հաղթահարմանն ուղղված քայլերը։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, հատուկ անդրադարձ է եղել մայր Հայրենիքի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակին:

 
 
 

Komentar


bottom of page