Search

Արցախի նախագահի մոտ քննարկվել են առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգին վերաբերող հարցեր


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Հանրապետությունում առողջապահական համակարգի զարգացման հայեցակարգի մշակմանը:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զեկույցով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ներկայացրել աշխատանքների ընթացքը և նախատեսվող ծրագրերը, նախանշել դրանց կյանքի կոչման ժամկետները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետության կողմից երաշխավորված որակյալ, մատչելի ու անվճար բուժսպասարկումն ու առողջապահական մյուս ծառայությունների մատուցումը կառավարության առաջնահերթություններից է, և ոլորտի պատասխանատուների խնդիրն է ձեռնարկել բոլոր միջոցները ծրագիրը պատշաճ ու ժամանակին կատարելու համար: Նախագահը հանձնարարել է մշակել համակարգի զարգացման հայեցակարգ՝ ներգրավելով փորձառու մասնագետների և հաշվի առնելով բոլոր շահառու խմբերի մտահոգություններն ու առաջարկները:

Հանդիպմանը, որտեղ քննարկվել են նաև Հանրապետությունում համավարակային իրավիճակը և ոլորտում առկա այլ խնդիրներ, ներկա էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png