Search
Արցախի նախագահը մի շարք ՀԿ-ների պատասխանատուների հետ քննարկել է Արցախի ծրագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու ծրագրերով, երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Երկրի ղեկավարը ողջունել է նրանց նախաձեռնողականությունը, նշել, որ Արցախի համար այս դժվարին ժամանակներում խնդիրները կարելի է հաղթահարել միայն բաց ու կառուցողական քննարկումների միջոցով: