Search

Արցախի նախագահը հարգանքի տուրք են մատուցել ապրիլի 16-ին զոհված ոստիկան Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին


Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում այսօր հարգանքի տուրք են մատուցել՝ ապրիլի 16-ին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անսթափ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից նահատակված Ժիրայր Ենգիբարյանի հիշատակին, որին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ոստիկանության նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։

«Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը Արցախի ոստիկանության օրինակելի ծառայողներից էր և իր բարեվարքությամբ ու տեսակով օրինակ է հանդիսացել իր համածառայակից ընկերներին: Ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում:1991-2001 թվականներին սովորել է գյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում:

2004-2009 թվականներին սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի իրավագիտություն բաժնում, ստանալով՝ Իրավաբանի որակավորում: Ծառայությունը հայրենիքին

Ժիրայր Բորիսի Ենգիբարյանը 2001-2003 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանության բանակում:

2009 թվականի դեկտեմբերի 1-ից ընդունվել է ծառայության ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության վաշտի թիվ 2 ճանապարհապարեկային ծառայության սպայական դասակում՝ որպես տեսուչ:

2015 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ձերբակալվածների պահման վայրի տեսուչ:

2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:

Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների:

2016 թվականի նոյեմբերի 26-ին գործառական պարտականությունների բարեխիղճ կատարման, ծառայության մեջ բարձր ցուցանիշների հասնելու համար և ի նշանավորումն ոստիկանության օրվա՝ Ժիրայր Ենգիբարյանը ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով:

2020թվականի օգոստոսի 5-ին ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով:

Արցախի նախագահի հրամանագորվ հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Ժիրայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր իր հայրական տանը՝ Նորագյուղում, ժամը 18:00-ից 20:00-ը: Հուղարկավորությունը՝ երկուշաբթի ժամը 13:00-ին»,- ասվում է գրառման մեջ:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png