top of page

Արցախի նախագահը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ

  • Anews
  • Oct 21, 2022
  • 1 min read

ree

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի կազմի հետ։ Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ շեշտելով, որ այն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանն ու հասարակություն- պետություն կապերի խորացմանը։ Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ վերջին ռազմա-քաղաքական զարգացումները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

 
 
 

Comments


bottom of page