Արցախի Մարտունի քաղաքում հրշեջ փրկարարները մեկուսացրել են բնակարանում բռնկված հրդեհը
- Anews
- Dec 18, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 17-ին ժամը 18։18-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Մ.Մաշտոց 3 հասցեում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհային վտանգը ժամանակին կանխելու նպատակով կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 18։28-ին։Այրվել է Մարտունի քաղաքի բնակչին պատկանող առանձնատան հյուրասենյակով անցնող մոտ 1մ ռետինե գազատարը և սենյակի հատակը` մասնակի։ Հրշեջները վտանգը կանխելուց հետո վերադարձել են մշտական տեղակայման վայր։ ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:







Comments