Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Արցախի մարզադաշտերը լեփ-լեցուն են. Գրիգորի Մարտիրոսյան


Արցախում անցկացվող ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը սպասարկող բոլոր չորս քաղաքների մարզադաշտերը լեփ-լեցուն են լինում խաղերի ընթացքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում: Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»,- գրել է Մարտիրոսյանը;

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում:

Առաջնությանը մասնակցում են Աբխազիայի, Արցախի, Արևմտյան Հայաստանի, Հարավային Օսիայի, Չամերիայի, Սապմիի, Սեկեյի Լանդի, Պադանիայի թիմերը: