top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի հարցը լուծվում է Երեւանում՝ Կառավարության շենքում, այլ ոչ թե Արցախում. Աննա Գրիգորյան

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելուն: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումին իր ելույթում ասաց ընդդիմադիր ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Մեր ժողովրդի 90 տոկոսը մեր բնական դաշնակիցներն են: Հնարավոր էր «Դիմադրություն» շարժման ընթացքում համախմբել ամբողջ հայությանը: Ցավոք, հնարավորություն չեղավ բոլորին միավորել, այստեղ է մեր մեղքը բոլոր խնդիրների, այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք: Մենք չկարողացանք հակազդել իշխանական քարոզչամեքենային, որը շատ ակտիվ աշխատում էր: Չկարողացանք հակազդել այն կեղծ թեզերին, որ շատ արագ շրջանառվում էր, օրինակ՝ ասում էին՝ ոչինչ հնարավոր չէ անել, հիմա այդ թեզն ամբողջ հասարակության վրա են ուզում տարածել, որ ոչինչ փոխել, որ մենք դատապարտված ենք այս տարածաշրջանում նվաստացած կարգավիճակում լինել: Դա եղել է նաեւ շարժման ընթացքում. երբ Տիգրանաշենից քայլելով գալիս էին դեպի Երեւան դեպքեր էին լինում, երբ ասում էին՝ եթե ձեր քայլերթն Արցախի համար է, դեպի Արցախ քայլեք: Արցախի հարցը լուծվում է Երեւանում՝ Կառավարության շենքում, այլ ոչ թե Արցախում»,- նշեց Գիգորյանը: Նրա խոսքով՝ իրենց պայքարն այն մասին էր, որ եթե Երեւանում փոխվում է բանակցողը, ապա բանակցությունների բովանդակությունն էլ է փոխվում. «Այս իշխանություններն ասում են՝ Երեւանը դուրս է գալիս բանակցություններից, Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսություն թող լինի, թե ինչ կարգավիճակով, ով ում հետ կբանակցի, միջազգայնորեն երաշխավորված ֆորմատ կլինի, թե՝ ոչ, էական չեն»

0 comments

Comments


bottom of page