top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի կառավարությունը 25 մլն դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին

Արցախի Հանրապետության կառավարությունը 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Լիբանանի հայկական համայնքին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։


«Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին»,–նշված  է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ` օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» գրությամբ հումանիտար օգնություն էր ուղարկել: Նույն նպատակով Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը` վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում նաև 13 հայ կա, ավելի քան 250-ն էլ տուժել են։

Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։



0 comments

Comments


bottom of page