Search

Արցախի Ծովատեղ գյուղում նշել են հիմնանորոգված համայնքային կենտրոնի և բուժկետի բացումը


Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի բնակիչները փետրվարի 8-ին տոնեցին իրենց նոր համայնքային կենտրոնի բացումը։ Շենքը, որտեղ գտնվում է գյուղապետարանն ու բուժկետը, վերանորոգվել է Հայկական բժշկական հիմնադրամի (ԱՄՆ), Շվեյցարիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի համագործակցության շնորհիվ։ Հիմնադրամից հայտնում են, որ կենտրոնի բացմանը ներկա էին Ծովատեղի գյուղապետ Սամվել Աբրահամյանը, Մարտունու շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Բաղդասարյանը, Հայ-ամերիկյան բժշկական միության ներկայացուցիչ դոկտոր Անուշ Սահակյանը, գյուղապետեր և հարակից գյուղերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Թուֆենկյան հիմնադրամի Ստեփանակերտի և Երևանի գրասենյակներից։ «Ինիսունական թվականներից սկսած՝ համայնքային կենտրոնում գործում են նաև ակումբն ու բուժկետը. շենքը գտնվում էր վատթար վիճակում,և, իրոք, վերանորոգման կարիք կար: Աշխատանքները սկսվել են անցած տարվա հոկտեմբերի վերջին»,- նշել է համայնքապետ Աբրահամյանը՝ շնորհակալություն հայտնելով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին: Բուժկետները Արցախի գյուղերում բժշկական ծառայություններ տրամադրող միակ կառույցներն են: «Շնորհակալ ենք մեր սփյուռքահայ հայրենակիցների աջակցության համար՝ նրանց առատաձեռնության և այստեղի բնակչությանը օգնելու պատրաստակամության համար»,- հավելեց նա։ Համագործակցության շնորհիվ վերանորոգված բուժկետը համալրվել է նաև նոր սարքավորումներով և այլ անհրաժեշտ պարագաներով: Ծովատեղի և նրա շրջակա գյուղերի բնակիչները 2020 թվականին Ադրբեջանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում ենթարկվեցին ուժեղ ռմբակոծությունների: 2021 թվականի սկզբին ինտենսիվ մարտերի ժամանակ տարածաշրջանից լքած հազարավոր ընտանիքներ վերադարձան իրենց տները, որոնց մեկ մասը լուրջ վնասներ է կրել: Պատերազմից հետո այս գյուղերից շատերն այժմ գտնվում են Ադրբեջանի սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Անցյալ տարի, Արցախի իշխանությունների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո, Թուֆենկյան հիմնադրամը կազմեց համապարփակ ծրագիր բաղկացած լրացուցիչ նախաձեռնություններից, որոնք նպաստում են Մարտունու շրջանի մի քանի գյուղերի, այդ թվում՝ Ծովատեղի և հարակից գյուղերի (Հերհեր, Խերխան) կրթական, առողջապահական, տնտեսական և այլ կարիքների բավարարմանը։ Ծրագրի տարբեր ասպեկտները ներառում են նաև մոտակա Սոս և Մաճկալաշեն գյուղերը։ Հիմնադրամը անցյալ տարի համագործակցեց Լոս Անջելեսում գործող Ջեյ եյչ եմ հիմնադրամի (Ջոն և Հասմիկ Մկրտիչյան հիմնադրամ) հետ՝ նմանատիպ կենտրոն կառուցելու մոտակա Հերհեր գյուղում: «Մոտ մի տարի առաջ մենք այցելեցինք Ծովատեղ՝ այս պատմական գյուղը, որպեսզի փոխանցենք սննդի օգնության խիստ անհրաժեշտ փաթեթներ: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ գյուղը և նրա բնակիչները ոտքի են կանգնում. ապրում ու արարում եմ իրենց հողի վրա»,- ասաց Թուֆենկյան հիմնադրամի տնօրեն Կրէկ Պետեանը: 2021 թվականի սկզբին հիմնադրամը Մարտունու տարբեր գյուղերի ավելի քան 400 ընտանիքների բաժանեց սննդի փաթեթներ, որոնք ներառում էին ալյուր, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, ձեթ և այլ հիմնական ապրանքներ։ «Մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս հաճախ անտեսված գյուղերում և Արցախի այլ հատվածներում՝ վերակառուցելով և վերանորոգելով տներ, բուժկետներ և դպրոցները. իրականացնելով կրթական ծրագրեր ու առողջապահական եւ տնտեսական զարգացման նպատակային ծրագրեր։ Միայն այսպես կարելի է ապահովել աշխույժ ապագա Արցախի հայության ապագա սերունդների համար»,- մեկնաբանեց Պետեանը: Թուֆենկյան հիմնադրամը 2022 թվականի զարգացման ծրագրի շրջանակներում Բոստոնում գործող Հայ-ամերիկյան բժշկական միության (AAMA) հետ համատեղ կաշխատի Արցախում առաջնային առողջության պահպանմանն ուղղված ծրագրի վրա: Դիմելով հյուրերին, բացման հանդիսությանը ընթացքում ՝ դոկտոր Սահակյանը բացատրեց, որ ծրագիրն իր աշխատանքները կսկսեն Մարտունու գյուղերից։ «Մեր ծրագիրը սփյուռքից բարձր փորձ ունեցող բժիշկներ կբերի տեղի բուժանձնակազմին գործնական ուսուցում և շարունակական բժշկական կրթություն տրամադրելու, միաժամանակ շրջանի հիվանդներին շարունակական օգնություն ցուցաբերելու համար», - ասաց դոկտոր Սահակյանը:

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png