Search

Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում. Թովմասյան

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի´ լրագրողներ Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ: Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների: Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձր արհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար: Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարություն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը: Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարվետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին: Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը: Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը: Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png