Search

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն


Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդներն արագ թեստավորում կանցնեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի: 


Արմենպրես

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia