Search

Արցախի դպրոցներում «Վերջին զանգ»-ը կհնչի մայիսի 27-ին


Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։ «Դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես դպրոցամերձ փողոցներում ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ: Շրջանավարտների ծնողներին խնդրում ենք ցուցաբերել ողջախոհություն: Չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար: Զգուշացնում ենք, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում, և օրինախախտների նկատմամբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ: Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ «Վերջին զանգ»-ը, անցնի առանց արտակարգ հետևանքների և իսկական տոն դառնա», - ասված է Արցախի Ճանապարհային ոստիկանության պետ, փոխգնդապետ Մավրիկ Նասիբյանի ուղերձում։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png