Արցախի «անգլուխ» մնալը բերելու էր շատ ավելի ծանր հետևանքների. Տիգրան Աբրահամյան
- Anews
- Jan 16, 2023
- 1 min read

Պետության անգլուխ մնալը բերելու էր շատ ավելի ծանր հետևանքների։ Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչի կարող է հագեցնել բարձրաստիճան պաշտոնյանների հրաժարականները Արցախում։ «Առանց այդ էլ իրավիճակը բավական ծանր է ու գնում է դեպի ծայրահեղ ծանր վիճակի։ Այս պայմաններում քաղաքական այդպիսի պրոցեսների զարգացումն ինքնին խնդրահարույց էր: Այս պահին կարող ենք արձանագրել, որ երկրի ներսում քաղաքական դերակատարների երկխոսության արդյունքում իրավիճակը փոխվել է, զարգացումները այդպիսի վատ ընթացք չեն վերցրել: Արցախում անկախ ստեղծված իրավիճակից, անկախ խնդիրներից, ցանկացած հարցի շուրջ պետք է լինեն լայն քննարկումներ, լայն կոնսոլիդացիա: Այս պահի դրությամբ օրակարգից դուրս է եկել արտահերթ ընտրությունների հանգամանքը, և Արցախի քաղաքական վերնախավը կենտրոնացել է Արցախում ստեղծված ծանր իրավիճակի վրա»,– նշեց Տիգրան Աբրահամյանը:
Commentaires