top of page

Արցախի ԱԺ պատգամավորները միջնորդել են փոխել Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը

  • Anews
  • Sep 6, 2022
  • 1 min read


Արցախի ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։ Այս մասին տեղեկանում է Արցախի ԱԺ-ից:

 
 
 

Comments


bottom of page