Search

Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել


Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերը՝

1.«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:

2.«Բնակչության պետական ռեգիստրի մասին»,«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»,«Նույնականացման քարտերի մասին»,«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:

Նիստը վարում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Արցախի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հարությունյանը: Օրակարգի 1-ին կետով ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Փաթեթով առաջարկվում է՝

• առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

• տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշները հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը՝ հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,

• հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները

• կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի(այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները

• սահմանել մոպեդները ճանապարհային ոստիկանությունում գրանցելու(հաշվառելու), հաշվառման համարանիշներ հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլվարորդական վկայական ունենալու պահանջ

• հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները՝ սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

• կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի(լծասահնակների) երթևեկության , ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:

• «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր» «գրանցման վկայական» հասկացությունները համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

• «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ ու 128-րդ հոդվածի 1-ին մասերով (կրկին կատարելու դեպքում) նախատեսված իրավախախտումները քրեականացվում են:

Հաջորդիվ ոստիկանապետը պատասխանեց պատգամավորների՝ Արցախի Հանրապետության պետհամարանիշներում ԱՀ դրոշի տարբերանշանի բացակայության պատճառի, հեծանվաերթևեկության և հետիոտների երթևեկության անվտանգության կարգավորմանն ուղղված միջոցառումների և ոլորտային այլ խնդիրներին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ԱԺ փորձագիտական ծառայության դրական արդյունքները նախագծերի փաթեթի վերաբերյալ,որից հետո քվեարկության արդյունքներով փաթեթն արժանացավ նաև հանձնաժողովի անդամների հավանությանը և տրվեց դրական եզրակացություն:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» և կից օրինագծերի փաթեթով առաջարկվում է՝

• կարգավորել նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը,

• կարգավորել բնակչության պետական ռեգիստրում օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման տվյալների մշակման և ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները,

• սահմանել հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը

«Նույնականացման քարտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Արցախի Հանրապետության տարածքում օգտագործելու համար՝ որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք՝ 3000 ՀՀ դրամի չափով:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծերի վերաբերյալ դրական էր, միայն եղավ առաջարկ՝ փաթեթում օրենքների ուժի մեջ մտնելու հոդվածները վերախմբագրել և նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ողջամիտ ժամկետ:Առաջարկն ընդունվեց և կներկայցվի նախաձեռնողների քննարկմանը:

Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելուց հետո, փաթեթը դրվեց քվեարկության: Ձայների 4 կողմ համամասնությամբ օրինագծերի փաթեթն ընդունվեց:

Հանձնաժողովի որոշմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները կներկայացվեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

Նիստին մասնակցում էին պատգամավորներ, խորհրդարանում փորձուսուցում անցնող ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողներ:

Իր որևէ հայտարարություն մեզ համար հիմք չէ. Իշխան Սաղաթելյան

ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի քաղաքապետերի հետ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Նունե Սարգսյանը ներկա է գտնվել իր հեղինակած հեքիաթի բեմականացման փորձին

Հայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան

Ռուսաստանում Նավալնուն սատարելու ցույցեր են անցկացվում

Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է․ Արտակ Թովմասյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: