top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Արցախի ԱԺ-ն բազմաթիվ քննարկումներ է անցկացրել իրավիճակի մասին․ Աշոտ Ղուլյան


Քիչ առաջ ավարտվեց ԱՀ Նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը։

Բանավեճի ընթացքում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, դիմելով մեկ այլ թեկնածու Աշոտ Ղուլյանին, հարցրերց, թե ինչու՞ ԱԺ-ն չի քննարկում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Արձագանքելով՝ Ղուլյանը պատասխանեց․ «Արցախի Ազգային ժողովը վերջին օրերին բազմաթիվ քննարկումներ է անցկացրել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։ Հանձնաժողովի կողմից լսումներ է կազմակերպել , քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածումը համապատասխան կառույցների մասնակցությամբ։ Մեր օրենսդրությունը ավելի լավ գիտեք, եթե պետք է այլ կարգի դրության մասին իրավական որեւէ կարգավորում լինի, այստեղ խորհրդարանը առաջնային գործունեություն չունի, չնայած՝ կարող է դա անել։ Ես կառաջարկեի, քանի որ դուք ունեիք խմբակցություն, գուցե կարողանայիք նախաձեռնությունը ներկայացնել։ Ես չեմ կարծում՝ խորհրդարանը խուսափում է դրանից, մենք ամեն օր էլ հավաքվում ենք, վերջին մի քանի օրերին բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, որովհետեւ բոլորս կամ մեծամասնությունը դադարեցրել է ակտիվ քարոզչական աշխատանքները եւ փորձել ենք պետական կառավարման համակարգի միջոցով անդրադառնալ այդ հարցին»։ 

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page