top of page

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է

  • Anews
  • Nov 15, 2022
  • 1 min read


Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:Նախօրեին օրինափաթեթը քննարկվել և արժանացել էր գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: 27 կողմ ձայնով օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրենք:

 
 
 

コメント


bottom of page