Search

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն


Մայիսի 18-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և աշխատակազմի պատասխանատուները։ Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են մայիսի 19-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։ Օրակարգում ընդգրկված են ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանապահ զորքերի մասին» օրինագծերի քննարկման հարցերը։ Նիստի օրակարգում ներառված են նաև «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2021թ․ գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մասին» հարցը և պատգամավորների հայտարարություններ։ Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png