top of page

Արցախի ԱԺ հանձնաժողովները փակ նիստում քննարկել են «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրինագիծը

  • Anews
  • Nov 29, 2022
  • 1 min read

Նոյեմբերի 29-ին Սեյրան Հայրապետյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում «ԱՀ 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ԱՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆինանսավորման հարցերն էին:

 
 
 

Comments


bottom of page