top of page

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի այցը՝ Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր

  • Sep 28, 2022
  • 1 min read

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոս կրթահամալիր և հանդիպել ուսուցիչների ու սաների հետ։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել կրթահամալիրի դերակատարությունը հայապահպանության, ազգային կրթության, միջմշակութային երկխոսության զարգացման գործում՝ նշելով, որ կրթահամալիրի ավանդույթներն ու ուսումնական ծրագրերն արժանի են ընդօրինակման։ Դավիթ Բաբայանը նաև պատասխանել է ներկաների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 
 
 

Comments


bottom of page