Արցախի ԱԳ նախարարը Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
- Anews
- Sep 29, 2022
- 1 min read

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել «Արցախի արտաքին քաղաքականությունը և պետականաշինությունը» թեմայով դասախոսությամբ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ դասախոսությունից առաջ նախարարն ընդգծել է, որ իր բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում ձգտում է հանդիպումներ ունենալ տարբեր գիտակրթական հաստատություններում՝ հաշվի առնելով նմանատիպ հանդիպումների փոխադարձ օգտակարությունը։ Հանդիպման վերջում նախարարը պատասխանել է դասախոսական և ուսանողական կազմի հարցերին, երախտագիտություն հայտնել անմիջական ու հետաքրքիր քննարկումների համար։
Comments