Search

Արցախի ԱԳՆ ղեկավար․ անընդունելի է նույնացնել ԼՂԻՄ-ը և ԼՂՀ-ն

Բացարձակապես անընդունելի է նույնացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նախարարն ընդգծեց, որ Արցախն ունի պետականության հարուստ պատմություն, այն եղել է հայկական բոլոր թագավորությունների կազմում, եւ նույնիսկ երբ երկիրը կորցրել է պետականությունը, Արցախն այս կամ այն ​​ձեւով պահպանել է այն։ «ԼՂԻՄ-ը մեր պատմության կարեւոր էջերից մեկն է։ Սակայն այն նույնացնելն անթույլատրելի է։ Պետականությունը զարգացել է, ԼՂԻՄ-ը դադարել է գոյություն ունենալ՝ Շահումյանի եւ Գետաշենի շրջանների հետ միասին դառնալով ԼՂՀ-ի հիմքերից մեկը։ ԼՂԻՄ-ն արդեն պատմություն է՝ իր բոլոր սահմաններով։ Նույնացնել նշանակում է կասկածի տակ դնել ԼՂՀ լեգիտիմությունը»,- հիշեցրեց Դավիթ Բաբայանը։ Նա հայտարարեց, որ այս փուլում Արցախը սահմաններ չունի, կա շփման գիծ։ «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավական եւ պատմական ժառանգությունից։ Հակառակ դեպքում հետեւանքները ծանր կլինեն»,- ընդգծեց Բաբայանը։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png