Արցախից Երեւան տեղափոխված պացիենտը վիրահատվել է, նրա վիճակը կայուն է. ԱՆ
- Dec 21, 2022
- 1 min read

Արցախից Երեւան տեղափոխված սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող: Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից, պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում: Հիշեցնենք՝ 62–ամյա տղամարդը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» Կարմիր Խաչի ուղեկցությամբ դեկտեմբերի 19–ին տեղափոխվել էր Երեւանի «Նորք–Մարաշ» բժշկական կենտրոն։




Comments