Search

«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության` Մարիա Զախարովայի արձագանքը


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությանը։

Զախարովայի խոսքով՝ կողմերի հայտարարությունները պետք է համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված միասնական ջանքերին։      «Ցավոք, մենք այդպիսի հայտարարություններ լսել ենք և շարունակում ենք լսել՝ ամենատարբեր մակարդակներում»,-ասել է Զախարովան։      «Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ կա ներքին հռետորաբանություն և վերաբերմունք, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների տեսակետները՝ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Կա նաև խաղաղ գործընթաց, որի մեջ կան մասնակիցներ, ինչպես նաև հենակետեր, միջազգային ջանքեր՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Կողմերի հայտարարությունները պետք է տեղավորվեն միասնական ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են խաղաղ կարգավորմանը»,- ասել է Զախարովան։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia