Search

Արտաքին գործերի նախարարությունը հերքեց տարածված տեղեկությունը


Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել այն մասին, թե  մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն Արտաքին գործերի նախարարությունում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել «ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ»։ 

Ըստ լրատվամիջոցի՝ վարչապետ Փաշինյանը դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրել է անգործության մեջ՝ ներդրումների ծավալների նվազման պատճառով։

Նյութում ասվում էր նաև, թե վարչապետը դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։

Արտաքին գործերի նախարարությունը հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ նյութում տեղ գտած պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

ԱԳՆ-ում, մինչև ԱՄՆ մեկնելը, Նիկոլ Փաշինյանը նման ձևաչափով և նման բովանդակությամբ որևէ հանդիպում չի անցկացրել։

ԱԳՆ խոսնակը հավելեց նաև, որ նշյալ ժամանակահատվածում վերոնշյալ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եղել են իրենց հավատարմագրման երկրներում:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia