Search

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամ

Կոպենհագենում անցկացվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի 69-րդ նստաշրջանի ընթացքում այսօր կայացել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի և ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության ընտրությունները։ Հարկ է նշել, որ ԱՀԿ Մշտական կոմիտեի անդամության հայտ էին ներկայացրել 7 երկիր, այդ թվում Հայաստանը: ԱՀԿ անդամ 53 երկրի ներկայացուցիչների քվեարկության արդյունքում Հայաստանը` ի դեմս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ընդգրկվել է ԱՀԿ Մշտական կոմիտեի կազմում, որը կգործի առաջիկա 3 տարիներին: Կայացել է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի ընտրությունը, որին թեկնածության հայտ են ներկայացրել 6 երկիր` Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան: Քվեարկության արդյունքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրեն է ընտրվել Բելգիայի ներկայացուցիչը` Հանս Կլյուգեն:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia